Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան Red Eagles ֆան ակումբի գործունեությանը խոչընդոտում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան խոչընդոտում է Red Eagles ֆան ակումբի գործունեությանը. հայտնել է ակումբն իր ֆեյսբուքյան էջում:

Գրառումն ամբողջությամբ ստորև.

«Սիրելի հայրենակիցներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ արդեն շուրջ 7 ամիս է, ՀՖՖ-ն, գործադիր տնօրեն Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ, բազմիցս խախտել և շարունակում է խախտել ձեռք բերված բոլոր համաձայնությունները և խոչընդոտել Red Eagles ֆան ակումբի բնականոն գործունեությանը։ Ստեղծված բազմաթիվ խոչընդոտներից հերթականը տեղի է ունեցել այսօր, երբ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղերից հրաժարվել են տոմսեր վաճառել Red Eagles ֆան ակումբին՝ պատճառաբանելով, որ հրահանգված է միայն Red Eagles ֆան ակումբին տոմսեր չվաճառել։

Ելնելով ստեղծված իրավիճկից՝ հայտարարում ենք, որ դադարեցնում ենք բոլոր տեսակի համագործակցությունները ՀՖՖ-ի հետ, իսկ վերջին 7 ամիսների ընթացքում կատարաված իրադարձությունների, ստեղծված խոչընդոտների և մեր հետագա քայլերի մասին առավել մանրամասն մոտակա օրերին հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»: