Վաղը կշարունակենք ապամոնտաժումը նոր թափով եւ ավելի մեծ ուժերով․ Կենտրոնի թաղապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1

 «Այսօր ապամոնտաժման աշխատանքներն ավարտեցինք։ Մենք եւս մի քանի օրվա աշխատանք ունենք։ Կարծում եմ՝ վաղը կշարունակենք նոր թափով եւ ավելի մեծ ուժերով»,– մարտի 14-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ էր մայրաքաղաքի կենտրոնում։ Ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան, սակայն, կարմիրբերետավորները բացեցին այն։ Օրվա ընթացքում քաղաքապետարանը պարբերաբար փորձում էր վերսկսել ապամոնտաժումը, բայց սրճարանների աշխատակիցների դիմադրությանը հանդիպելով՝ դադարեցնում։ Բերման են ենթարկվել 19 քաղաքացի, որոնք ավելի ուշ ազատ են արձավել։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս