Հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանության եւս 1 աշխատակից. ԵՊԲՀ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

/

Օպերայի տարածքից ժամը 16.50-ին Հերացի թիվ համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանության եւս 1 աշխատակից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԵՊԲՀ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։

«Ժամը 16.50-ին, Օպերայի տարածքից, Հերացի թիվ համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանության եւս 1 աշխատակից՝/ Հ.Հ, 1976 թվականի ծնված/»:

Տուժած քաղաքացին ստացել է հարված՝ ձախ հատվածի ստորին կողերի հատվածում, ներկա պահին գտնվում է հետազոտությունների փուլում»,–նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 14:00-ի սահմաներում, Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի արդյունքում 1 ոստիկան եւ 1 քաղաքացի տեղափոխվել էին Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: