ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Անօրինական սրճարանատերերին երբեք չի կարելի ընդառաջել։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը՝ հավելելով՝ զարմանում եմ, թե հասարակությունն ինչո՞ւ չի ընդվզել Օպերայի հարակից տարածքի այդ անճաշակության դեմ։
Նա վստահ է, որ քաղաքի առաջնահերթություններից մեկը մշակութային հաստատություների գեղագիտության և քաղաքաշինության արդարության վերականգնումն է։
«Մենք գիտենք, թե ինչ պայմաններում են Օպերայի տարածքները տրվել տնտեսվարողներին, ինչի դիմաց են ստացել առաջին, երկրորդ կամ երրորդ գիծ։ Բայց որ մշակութային առումով սարսափելի մեծ վնաս է հասցվել Երևանին, ակնհայտ է։ Ես ողջունում եմ քաղաքապետարանի հստակ և կամային որոշումը՝ մանավանդ, որ նրանց պայմանագրերն այդպիսի հնարավորություն տալիս են»,- շեշտել է պատգամավորը։
Շարունակությունը՝ տեսանյութում։