Մտքեր են փոխանակվել հայ-կանադական փոխգործակցության հեռանկարների շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անիք Գուլեի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-կանադական փոխգործակցության հեռանկարների շուրջ, մասնավորապես անդրադարձել այն ոլորտներին, որտեղ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել: 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս