2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

e0420e9568d168eb4b0af926d2ef76d9

Կառավարությունը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները մեղմացնելու նպատակով կսուբսիդավորի «Վեոլիա Ջուր» ընկերության ծախսերը։ Արդյունքում՝ 2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ մնալով 200 դրամ մեկ խորանարդ մետրի դիմաց։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման նպատակով սուբսիդիա տրամադրելու մասին հարցը ներառված էր Կառավարության նիստի օրակարգում։

Այս նպատակով Կառավարությունը «Վեոլիա Ջուր» ընկերությանը կտրամադրի սուբսիդիա՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար՝ գումարային 208.419 դրամ սակագնից՝ 7.949 դրամի չափով, ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 177.156 դրամ սակագնից՝ 6.756 դրամի չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 31.263 դրամ սակագնից՝ 1.193 դրամի չափով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ