2022-ին Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 41․6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

336541055_1936259093378218_2592227198788330448_n

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 16-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող քայլերը, որոնց մասին է վկայում ՀՆԱ-ի բարձր ցուցանիշը։

Նա նաև արձանագրել է Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառության զգալի աճը․ եթե 2021 թվականին այն կազմել է 19 մլն դոլար, ապա արդեն 2022 թվականին այդ ցուցանիշը հասել է 41․6 մլն դոլարի։

Վահան Քերոբյանը նույնպես կարևորել է այս արդյունքը և ընթացիկ տարվա համար սահմանել առևտրաշրջանառության ավելի բարձր թիրախ։

Բոլատ Իմանբաևը ներկայացրել է Ղազախստանի տնտեսական ոլորտի զարգացման ուղղություններն ու առաջնահերթությունները, պետության կողմից իրականացվող աջակցման գործիքները։

Անդրադարձ է կատարվել նաև Հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի անցկացմանը։

--00—ՅՄ