98-ի պետական հեղաշրջումից հետո իշխանության ջանքերով հասարակությունն այլասերվեց․ Դարբինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Հասարակության պահանջին ընդառաջելով մատուցել ցածրաճաշակ արտադրանք, նրանց այլասերելու ամենաուղիղ և կարճ ճանապարհն է։

Այս մասին 24TV-ի եթերում ասել է լրագրող Վասակ Դարբինյանը։

«98-ի իշխանափոխությունից կամ պետական հեղաշրջումից հետո հասարակությունը կանգնեց այլասերման ճանապարհին իշխանությունների ջանքերով։ Այդ 20 տարիների իշխանությունը, այնուամենայնիվ, կարողացավ դա անել։ Եվ այն լուսավոր,  պայծառ հասարակությունը դրանից առաջ ծանր կենցաղային պայմաններում ապրելով, պատերազմի, շրջափակման, նաև երկրաշարժի հետևանքների վերացման ծանր բեռը կրելով՝ կարողանում էր պահպանել արժանապատվությունը։ 
Դրանից հետո կտրուկ շրջադարձ եղավ։ Տեղի ունեցան  իրադարձություններ, իշխանությանը տիրացան մարդիկ, որոնք շատ ցածր մակարդակ ունեին այդ հասարակության համեմատ։  Ցավոք,  նայելով տեղեկատվական դաշտը, հեռուստաընկերությունը, մշակութային ոլորտ՝ ես որևէ փոփոխություն չեմ տեսնում։ Ամեն ինչ իներցիայով գնում է »,- ասել  է նա։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։