Շարժական պատվաստումային խմբերի միջոցով կարմրուկի դեմ պատվաստումային գործընթաց է սկսվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

կարմրուկ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 9-ին հանրային վայրերում շարժական պատվաստումային խմբերի միջոցով կարմրուկի դեմ համաճարակաբանական ցուցումով պատվաստումներ իրականացնելու մասին հրաման է ստորագրել․

«1. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին` սահմանված կարգով ապահովել.

1) Երևան քաղաքի Ամիրյան 2 հասցեում գտնվող շարժական պատվաստումային խմբերի միջոցով կարմրուկի դեմ պատվաստումային գործընթացի կազմակերպման մեթոդագործնական աջակցությունը:

2. Առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արման Հովակիմյանին` սահմանված կարգով ապահովել.

1) Երևան քաղաքի Ամիրյան 2 հասցեում շարժական պատվաստումային խմբերի ձևավորումը կարմրուկի դեմ պատվաստումներ իրականացնելու համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն և Առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 17-ի թիվ 1189-Ա հրամաններով սահմանված պահանջների:

3. Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին՝ ապահովել Երևան քաղաքի Ամիրյան 2 հասցեում շարժական պատվաստումային խմբերի միջոցով կարմրուկի դեմ պատվաստումային գործընթացի կազմակերպումը»:

--00—ՍՊ