Իրանում գազատար է պայթել. կան զոհեր և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

.

Իրանի Ահվազ քաղաքում գազատար է պայթել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Պայթյունի հետևանքով առնվազն 4 մարդ զոհվել է, այդ թվում՝ մեկ երեխա և մեկ կին, ևս հինգը վիրավորվել են:

Իրանական աղբյուրի հաղորդմամբ պայթյունի պատճառը Ահվազ քաղաքը Մահշար քաղաքին միացնող գազատարից տեղի ունեցած արտահոսքն է եղել:

Իրանական հեռուստատեսության հաղորդմամբ՝ 5 ավտոմեքենա է բռնկվել պայթյունից հետո: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու շտապ օգնության բժիշկները:  

Live

Լրահոս