Միտիշչիում հայ գործարար է սպանվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

.

Միտիշչիում սպանվել է գործարար Գեւորգ Թումանյանը. հայտնում է РЕН ТВ-ն։

Մարդասպանները սպասել են տան մուտքի մոտ, եւ հենց նա հայտնվել է, կրակ են բացել։ Սպանությունից հետո հանցագործները հեռացել են իրենց սպասող ավտոմեքենայով։ Մարմինը գտնելու մասին տեղեկատվությունը հաստատել է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկովյան շրջանի գլխավոր վարչությունը։ Իրավապահների խոսքերով, իրականացվում են հանցագործների հայտնաբերման միջոցառումներ՝ հայտնում է МК-ն։

Ինչպես հայտնում է «Ցարգրադը», Թումանյանը զբաղվում էր մեծածախ առեւտրով։ Նա 34-35 տարեկան էր։