Հրշեջները մարել են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 14-ի ժամը 15:00-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Նաիրյան թաղամասի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորչի փողոցի տներից մեկին հարակից շինությանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:21-ին, մարվել` 15:51-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից, այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 30 քմ, մոտ 30 հակ կուտակած անասանակեր և խաղողի վազեր: