Գեղարքունիքի մարզում բախվել են Opel-ները. կա 1 զոհ, 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

.

Մարտի 14-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Սևան-Մարտունի ավտոճանապահի 77-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Opel Astra մակնիշի 35 AX 758 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 TV 543 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության ծառայողները: Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: