Եկատերինբուրգի քաղաքապետը Էկոնոմիկայի նախարարությանը հրավիրել է Իննոպրոմ միջազգային ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

qerobyan

Նախարար Վահան Քերոբյանը մարտի 17-ին ընդունել է Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկանում ենք ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման և գործարար նոր կապերի ստեղծման հեռանկարները տնտեսության տարբեր ճյուղերում։ Կողմերը ներկայացրել են Հայաստանում և Եկատերինբուրգում առկա ներդրումային հնարավորությունները, անդրադարձել այն ուղղություններին, որոնցում հնարավոր է ծավալել ակտիվ փոխգործակցություն, մասնավորապես՝ արդյունաբերության, շինարարության և այլ ոլորտներում։

էկոնոմիկայի նախարարություն

Տնտեսական և գործարար կապերն ամրապնդելու նպատակով առաջարկվել է դիտարկել Երևանում և Եկատերինբուրգում առաջիկայում նախատեսվող ցուցահանդեսներին երկու կողմերի մասնակցությունը։ Այս համատեքստում Ալեքսեյ Օրլովը հրավիրել է հայկական կողմին մասնակցել այս տարվա հուլիսին Եկատերինբուրգում անցկացվող Իննոպրոմ միջազգային ցուցահանդեսին։