Պապիկյանն ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

պապիկյան

Հայկ Պապիկյանը Բուխարեստում ըթնացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում է։ Տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Նշվում է, որ Պապիկյանը 3 գոտեմարտերից և ոչ մեկում միավոր չի տվել մրցակիցներին և հաղթանակների գումարային միավորը 24:0 է։

Եզրափակչում Պապիկյանը կմրցի Ադրբեջանը ներկայացնող Մագոմեդ Խանիևի հետ: Ավելի վաղ մեր ըմբիշներից  Հայկ Խլոյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

--00—ՍՊ