Էկվադորում 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, կան ավերածություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

նկար

Մարտի 18-ին Էկվադորում 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։

Աղետի էպիկենտրոնը գտնվել է Նարանջալ քաղաքից 17 կիլոմետր հարավ-արևմուտք, որտեղ ապրում է 32 հազար մարդ։ Աղբյուրը գտնվում էր 85 կիլոմետր խորության վրա։

Կան շինությունների ավերածություններ, զոհերի մասին դեռ տեղեկություն չկա:

--00—ԼՄ