Նա ջախջախիչ հաղթանակով կվերընտրվի․ Մասկը՝ Թրամփի ձերբակալման վերաբերյալ լուրերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

4522de75f8e868bd7f2fa56e7bca6e59

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կալանավորումը կօգնի վերընտրվել 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, թե ակնկալում է, որ իրեն կձերբակալեն երեքշաբթի օրը, ինչի կապակցությամբ իր կողմնակիցներին կոչ է արել դուրս գալ փողոց։ Նախկին նախագահը քննադատել է «կոռումպացված և խիստ քաղաքականացված» Մանհեթենի շրջանային դատախազությունը։

«Եթե դա տեղի ունենա, Թրամփը ջախջախիչ հաղթանակով կվերընտրվի»,- գրել է Մասկը թվիթերում՝ մեկնաբանելով նախկին նախագահի հնարավոր ձերբակալման մասին լուրերը։

--00—ՅՄ