Ռուսաստանն Ուկրաինայում չի օգտագործում գերձայնային զենք, բայց այն կա. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

upload-RIA_8391945-pic_32ratio_900x600-900x600-21532

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական բանակն Ուկրաինայում չի օգտագործում գերձայնային զենք, սակայն այն կա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք շատ անելիքներ ունենք, օրինակ՝ ցամաքային զորքերը զարգացնելու համար, բայց այն ժամանակ մենք չունեինք գերձայնային զենք, հիմա ունենք։ Այո, մենք իրականում չենք օգտագործում այն, բայց այն կա»,- ասել է Պուտինը։

ՌԴ ղեկավարը նաև հավելել է, որ Ռուսաստանն ունի այլ ժամանակակից համակարգեր, որոնք գոյություն չունեին 2014 թվականին։

--00—ՅՄ