Վաղը Մոսկվայում Լավրովի ու Միրզոյանի հանդիպմանը կհաջորդի մամուլի ասուլիսը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

16304200702533

Մարտի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, ֆեյսբուքում գրում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Հանդիպմանը կհաջորդի երկու երկրների արտաքին գործերի նախարարների մամուլի ասուլիսը:

--00—ՅՄ