Հրդեհ՝ Սեբաստիայի փողոցում. «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

հրդեհ

Մարտի 20-ին՝ ժամը 02։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիայի փողոցում այրվում է պահեստային տարածք։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։45-ին, մարվել՝ 04։11-ին։ Մոտ 40 քմ տարածքում այրվել են պոլիէթիլենային տոպրակներ, կախովի առաստաղից մոտ 4 քմ հատված և էլեկտրական վահանակ։

--00—ԼՄ