Ադրբեջանում գեներալներ են կալանավորվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

image_750x_6417f4b955432 (1).jpg

Ադրբեջանում տնային կալանքի են ենթարկվել Մաքսային պետական կոմիտեի գլխավոր օպերատիվ-հետախուզական վարչության պետ, մաքսային ծառայության գեներալ-մայոր Մասում Ռասուլովը և Մաքսային պետական կոմիտեի մաս կազմող «ԱզերՏերմինալ-կոմպլեքս» ասոցիացիայի նախկին տնօրեն, գեներալ-մայոր Էհտիրամ Խալիլովը։ 

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մասում Ռասուլովն ու Էհտիրամ Խալիլովն ամբողջությամբ վճարել են պետական բյուջեին հասցված վնասի չափը՝ որոշված մեղադրանքի համաձայն, հայտնում է ԱՊԱ-ն։

Դատարանը բավարարել է պաշտպանների միջնորդությունները և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։ Ներկայումս քրեական գործը շարունակվում է։

Ներկայումս քրեական գործը շարունակվում է։ Ադրբեջանցի գեներալները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով հափշտակման հետ կապված հանցագործությունների մեջ։

--00—ԶՀ