ՀՀ պահեստազորի զինծառայողները դիմել են Վարդապետյանին․ պատասխանից հետո իրավական գործընթաց են սկսելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

1

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․

«03.03.2023 թ.-ին՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով տրամադրել ՀՀ գլխավոր դատախազության իրավական դիրքորոշումը ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի՝ 09.11.2020 թ., ըստ էության, կապիտուլյացիայի մասին փաստաթուղթը ստորագրելու վերաբերյալ, քանզի այդ գործողությունը իրականացվել է ՀՀ Սահմանադրության պահանջների կոպիտ խախտմամբ։

Դատախազությունից պատասխանել են, որ գրավոր հարցման պատասխանը կուղարկվի այն ստանալու պահից 30-օրյա ժամկետում, ընդ որում ձգձգելով պատասխանի ժամկետը ակնարկվում է, որ դատախազությունը տարակուսանքի մեջ է իրավական գնահատական տալու, կամ քրեական հետապնդում իրականացնելու հարցում։

Ստանալով՝ ՀՀ գլխավոր դատախազության վերջնական պատասխանը՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը, օրենքի սահմանված կարգով՝ իրավական գործընթաց է սկսելու խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթը չեղարկելու և նորը ստեղծելու ուղղությամբ, որը կբացառի Արցախի շրջափակումը, կվերականգի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև կապահովվի՝ Արցախի ժողովորդի ինքնորաշման իրավունքը:

Պատրաստ ենք համագործակցել, ցանկացած առողջ ուժերի հետ, որոնք պատրաստակամ են մասնակցել իրավական գործընթացին»:

--00—ԼՄ