Մեր ճանապարհը ծանր է, և կարող է մյուս 35 տարին մեր երեխաները շարունակեն մեր պայքարը․ Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Հասարակական-քաղաքական գործիչ, «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտում հանդիպում-զրույց է ունեցել արցախահայության մի խումբ ներկայացուցիչների հետ։ Այդ մասին նա տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և կից գրառում արել․

«Մեր ժողովրդի համար երբեք էլ հեշտ չի եղել: Մեր ամբողջ պատմությունը ապացուցում է, որ մեզ հաջողվել է հաղթահարել փորձություններն այն ժամանակ, երբ հստակ նպատակ ու գաղափարախոսություն ենք սահմանել, համախմբվել ենք դրա շուրջ, մեր կամքի ու ոգու, իրական առաջնորդների շնորհիվ կարողացել ենք արժանապատիվ պայքար մղել և մեր պատմության մեջ նոր ու լուսավոր էջ բացել:

Այսօր էլ անցնում ենք ծանր փորձությունների միջով, Արցախը լուրջ մարտահրավերների առջև է: Բայց հաջողության բանաձևը նույնն է. մեր ուժը մեր ներքին միասնականության մեջ է, մեր կամքի ու ոգու, մեր հստակ նպատակի, մեր իրական արժեքների, միմյանց նկատմամբ հավատի ու վստահության մեջ»:

--00—ԼՄ