ՌԴ-ում պատրաստվում են խստացնել միգրացիոն քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

image_750x_6418441b60ebb.jpg

Ռուսաստանում անհրաժեշտ է խստացնել վերահսկողությունը միգրացիոն իրավիճակի նկատմամբ. այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի ՆԳՆ կոլեգիայի նիստի ժամանակ։

«Հաշվի առնելով երկրի զարգացման երկարաժամկետ շահերն ու խնդիրները՝ կարևոր է համակողմանիորեն դիտարկել միգրացիայի խնդիրը, գնահատել, թե հատկապես որ մասնագետները, որ մարզերում և ոլորտներում են հատկապես պահանջված, ինչ իրավասություններ պետք է ունենան»,- ասել է Վլադիմիր Պուտինը։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միգրանտների համար կարող են խստացվել Ռուսաստանում գտնվելու պայմանները։ 

Նման առաջարկի մասին հայտարարել է երկրի ՆԳՆ-ն։ 

Ավելի ուշ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ ուժեղացվել է միգրանտների նկատմամբ վերահսկողության գործառույթը։

--00—ԶՀ