44-օրյա պատերազմն ավելի վաղ էր հնարավոր դադարեցնել․ թող պատմաբանները հետաքննեն՝ ինչ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

44-օրյա պատերազմն ավելի վաղ էր հնարավոր դադարեցնել, թող պատմաբանները հետաքննեն՝ ինչ է եղել։ Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե խոսենք կատեգորիաներով՝ «օկուպացիան ավարտվեց, և սկսվեց ագրեսիան», ապա մենք նման կերպ որևէ խնդիր չենք լուծի։ Պետք է միշտ կողմերին հաշտեցնելու, շահերը հավասարակշռելու ուղիներ փնտրել։ Հենց դա արեց Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես Հայաստանի դաշնակից և Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, երբ 2020 թվականին կանգնեցրեց մարտական գործողությունները։ Բոլորը գիտեն, որ հնարավորություն է եղել ավելի շուտ հասնել կրակի դադարեցման, բայց դա թողնենք պատմաբաններին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ