Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Screenshot 2023-03-20 165458

Երկրում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Երևանում տարբեր քաղաքական շրջանակների կողմից ժամանակ առ ժամանակ անցկացվող հակառուսական գործողությունների մասին հարցին։

Միրզոյանն նշել է, որ տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ բավականին խաղաղ ու հարմարավետ են ապրում Հայաստանի տարածքում, վարում են իրենց բիզնեսը, աշխատանքն ու այս համատեքստում ոչ մի բողոք չի ստացվել․ «Այս փաստը ակնհայտորեն խոսում է հակառուսական տրամադրությունների բացակայության մասին»,-ընդգծել է նա։

«Ինչ վերաբերում է ցույցերին և ակցիաներին, ապա Հայաստանի Սահմանադրությունը և նրա օրենքները երաշխավորում են հավաքների ազատությունը, և դա վաղուց նորություն չէ․ Երևանում շատ հաճախ ցույցեր են անցկացվում նաև երկրի ղեկավարության դեմ»-ասել է նա։

--00—ՅՄ