Ապրիլի 1-ից 4-ը Սոչիում կանցկացվեն «Հայաստանի օրերը»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

հայաստանի օրեր

2023 թվականին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ձեռնամուխ եղավ «Հայաստանի օրերը Ռուսաստանի մարզերում» միջազգային նախագծի իրականացմանը, որը փետրվարին մեկնարկեց Յարոսլավլի մարզում։

2023թ.ապրիլի 1-4-ը Հայաստանի օրերը կանցկացվեն Սոչի առողջարանային քաղաքում՝ քաղաքի վարչակազմի պաշտոնական աջակցությամբ: Տեղեկանում ենք դեսպանության հաղորդագրությունից։

 --00—ՍՊ