Քաղաքացին փորձել է Հաղթանակի կամրջից նետվելով ինքնասպանություն գործել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

ինքնասպանության փորձ

Մարտի 20-ին, ժամը 19։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել ՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից: Տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդագրությունից։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

--00—ՍՊ