Մեծ պատասխանատվությամբ ենք պատրաստվում եւ մեծ հույս ունենք․ Սպերցյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

սպերցյան

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում այսօր՝ մարտի 20-ին, Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում անցկացրեց: 

2022թ․ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացած ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի բաց մարզմանը խոսել է Թուրքիայի թիմի հետ առաջիկա ընտրական հանդիպման մասին։

«Շատ ենք սպասում այս խաղին, շատ լրջորեն նախապատրաստվում ենք, հուսով եմ՝ ամեն բան մեր կողմից կլինի և մենք կհաղթենք:

Այսօր անձամբ ես լիարժեք մարզում անցկացրի, նախքան մարզումն էլ տեսական մաս էինք ունեցել, ամեն ինչ հասկանալի է: Իհարկե, ամեն ինչ փոխվում է. ամեն մարզիչ իր պահանջներն ունի:

Նորեկները շատ լավ տղաներ են: Նաիրին ես ճանաչում եմ: «Բավարիա-2»-ի ֆուտբոլիստը, Գեորգի Հարությունյանը՝ «Կրասնոդարի» մեր երկրորդ թիմից: Բոլորն էլ շատ տաղանդավոր են, բոլորին էլ մեծ ապագա է սպասվում, ուստի կարծում եմ, որ նրանք մեծ ուժեղացում են մեր հավաքականի համար», - ասաց Սպերցյանը:

Նշենք՝ Հայաստանի հավաքականը մարտի 25-ին պատրաստվում է Թուրքիայի դեմ խաղին Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի առաջին տուրում։

Մարտի 28-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի թիմի հետ։

--00—ՍՊ