Մինչ վիճարկվում է Արցախի լինել-չլինելու հարցը, Արցախում տնկում են երկարակեցության խորհրդանիշը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

artsakh

Մինչ դիվանագիտական տարբեր հարթակներում այսօր վիճարկվում է Արցախի լինել-չլինելու հարցը, Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում Արցախի մանուկները տնկում են երկարակեցության խորհրդանիշ հանդիսացող հերթական հիմալայան մայրին։ Այսդ մասին գրում է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Թե ինչի շուրջ են բանակցում Աշխարհն ու Մերոնք, դժվար է ասել, բայց որ արցախամանուկն, իր այս գեղեցիկ ու անմեղ համառությամբ, շարունակում է  նախորդների կերտած պատմությունը և հավատավոր է ապագայի հանդեպ, դա կասկածից վեր է...»,- նշել է նա։

--00—ՍՊ