ԱԺ մշտական հանձնաժողովը հանդիպել է Զոհրաբ Մնացականյանի հետ․ օրակարգում՝ ղարաբաղյան հարցն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 15, 24News

զոհրաբ մնացականյան

ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկել է հանդիպումը արտաքին գործերի նախարարի հետ: Նախարար  Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը փակ է, օրակարգում ղարաբաղյան կարգավորման հարցն է:

Հիշեցնենք, որ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով այն պնդումներին, որ թեման բոլորին է հուզում և պետք է բաց լինի, նշել էր, որ նման «սպեցիֆիկ նուրբ հարցերը կարևոր է, որ փակ ռեժիմով քննարկվի»:

Նա նշել էր, որ այս փուլում արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշել է ունենալ փակ հանդիպում արտգործնախարարի հետ: