Քերոբյանը և Բելառուսի փոխվարչապետն առանձնացրել են ոլորտներ, որոնց շրջանակում պետք է համագործակցեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

նկար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 20-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին պետական հատվածի և բելառուսական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Նախարարությունից հայտնում, են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խորացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, գործարար կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել տնտեսության հատկապես այն ճյուղերին, որոնցում հնարավոր է ծավալել առավել արդյունավետ փոխգործակցություն՝

մեքենաշինություն,

հանքարդյունաբերություն,

մետալուրգիա,

փայտամշակում,

կահույքագործություն,

գյուղատնտեսություն,

հեռահաղորդակցություն,

զբոսաշրջություն և այլ ուղղություններ։

Քննարկվել է նաև հայ-բելառուսական համատեղ ձեռնարկություններ հիմնելու, ինչպես նաև Բելառուսում հայկական առևտրի տուն ստեղծելու հնարավորությունը։

--00—ԼՄ