Վստահ եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի խորացնել հայ-իրանական փոխգործակցությունը․նախագահի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

232759

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բնության զարթոնքի գեղեցիկ տոնի՝ Նոուրուզի առթիվ։ Իրանի Իսլամական Հանրապետության համար նոր տարին թող նշանավորվի հաջողություններով և կայուն խաղաղությամբ։

Բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա խարսխված երկկողմ բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ կարևորություն ունեն Հայաստանի Հանրապետության համար։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել և խորացնել հայ-իրանական բազմոլորտ փոխգործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»։

***

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նոուրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար գալիք տարին թող նշանավորվի խաղաղությամբ և նոր ձեռքբերումներով։

Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հետ պատմամշակութային սերտ կապերի, փոխադարձ հարգանքի և համերաշխության վրա հիմնված հազարամյա ջերմ հարաբերությունները:

Լիահույս եմ, որ, օգտագործելով առկա փոխգործակցության մեծ ներուժը, համատեղ ջանքերի շնորհիվ նոր տարում նոր ուղենիշեր կուրվագծենք հայ-իրանական բարիդրացիա­կան հարաբերություններում՝ ի նպաստ հայ և իրանցի ժողովուրդների բարեկեցության»։

--00—ՅՄ