Թուրքիայում ուղիղ եթերի ժամանակ սկանդալ է եղել իշխանամետ և ընդդիմադիր փորձագետների միջև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Screenshot 2023-03-21 171233

Թուրքական «HaberTürk TV»-ով հեռարձակվող «Պարզ և հստակ» ծրագրի հաղորդումներից մեկը սկանդալի պատճառ է դարձել, գրում է Ermenihaber.am-ը։

Հաղորդմանը հեռակա ձևաչափով հրավիրված մի քանի մասնակից քննարկել են գալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Քննարկումների ընթացքում իշխանամերձ «Optimar» հետազոտական կենտրոնի տնօրեն Հիլմի Դաշդեմիրի և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ) ներկայացնող Սարըի միջև բանավեճ է սկսվել։

Դաշդեմիրը, խոսելով «Վեցյակի սեղան» ընդդիմադիր դաշինքի առաջադրած նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP)  կուսակցության գրասենյակ կատարած այցի մասին, ասել է, որ Քըլըչդարօղլուն ըստ էության «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և ԺԴԿ-ի թեկնածուն է։ ԺՀԿ-ի ներկայացուցիչը հակադարձել է և լարվածությունը սրվել է։

Նշենք, որ պաշտոնական Անկարան ՔԲԿ-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն։

Չնայած հաղորդավարուհու սաստումներին և լռելու կոչերին՝ Դաշդեմիրը շարունակել է խոսել, որից հետո, նյարդայնանալով ու ցտեսություն ասելով, լքել է տաղավարը։

--00—ՅՄ