«Արմենիա» ավիաընկերությունը կվերանվանվի «AIR DILIJANS». հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

199855229_3544291825671287_2687540261066472961_n.thumb_

«Արմենիա» Ավիաընկերությունը կվերանվանվի «AIR DILIJANS»: Այս մասին հաղորդում է ավիաընկերությունը:

«Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին գոյություն ունեն համահունչ անվանումներով մի շարք ընկերություններ, «Արմենիա» Ավիաընկերությունը որոշել է փոխել իր անվանումը` մեր ուղևորներին շփոթմունքից զերծ պահելու համար։

Որոշումը կայացվել է մեր ուղևորների շահերից ելնելով, նրանց ժամանակը խնայելու և ավիաընկերության ծառայություններից օգտվելիս հարմարավետություն ապահովելու նպատակով:

Ուշադրություն դարձրեք, որ Ավիաընկերության մնացած վավերապայմանները մնում են նույնը:

«Արմենիա» Ավիաընկերության անվանափոխությունից առաջ ձեռք բերված ավիատոմսերը մնում են ուժի մեջ և փոփոխություններ չեն պահանջում:

«Արմենիա» ավիաընկերության ավիատոմսեր ունեցող բոլոր ուղևորներին սիրով կսպասենք “AIR DILIJANS” օդանավում»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00—ՅՄ