Բաքուն հերքում է, թե ՀՀ ԶՈւ զինծառայողը հայտնվել է ադրբեջանական դիրքերում ու գերեվարվել․ Ազատություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Screenshot 2023-03-21 180248

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերքում է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը, որ այսօր հայկական զինուժի զինծառայողը մոլորվել է, մեքենայով հայտնվել ադրբեջանական ստորաբաժանումների դիրքերում ու գերեվարվել, փոխանցում է «Ազատություն»-ը։

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մառախուղի պատճառով մոլորվել ու նախնական տվյալներով ադրբեջանական վերահսկողության տարածքում է հայտնվել զինծառայող Մ. Գ.-ն։ Պաշտպանության նախարարությունը որոնում է նրան, լրատվամիջոցների տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել Սյունիքում՝ Սև լճի տարածքում։

--00—ՅՄ