Տիգրանաշենի ոլորաններում բեռնատարը մոտ 100 մետր գլորվելով հայտնվել է ձորում.վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Screenshot 2023-03-21 182738

Այսօր՝ մարտի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում MAN մակնիշի բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 100 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ