Մեր հայրենի հողում արժանապատիվ, անվտանգ ապրելը անսակարկելի նպատակ ու արժեք է մեզ համար․ Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

բեգլարյան

ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրում է․

«Ադրբեջանը ցանկանում է շրջափակմամբ ու այլ սանձարձակ հանցագործություններով Արցախի ժողովրդի մոտ հուսահատություն, անզորություն ու փախուստի հակվածություն սերմանել:

Սակայն Արցախի ժողովրդի ճնշող մեծամասնությունը դրա փոխարեն ձեռք է բերում լրացուցիչ հոգեբանական դիմադրողականություն անորոշությունների ու վտանգների հանդեպ:

Մեր հայրենի հողում արժանապատիվ, անվտանգ ու անկախ ապրելը անսակարկելի նպատակ ու արժեք է մեզ համար, և առկա մարտահրավերների պայմաններում դիմադրելու և պայքարելու գլխավոր միջոցը Արցախում ապրելն ու գործելն է:

Շնորհակալություն պայքարի այդ միջոցն ընտրած ու հետևողականորեն կիրառող յուրաքանչյուր արցախաբնակ հայի»։ 

--00—ՍՊ