Հարազատներով. Սիսիանի ընտրություններն ու խայտառակ ցուցակները. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

սիսիան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սիսիանում քաղաքապետի ընտրությունների կազմակերպումը խայտառակ գործընթացով է ուղեկցվում: Վահագն Հովակիմյանն անկարող է վերահսկել եւ կազմակերպել արդար ընտրություններ:

Մասնավորապես, 34 ընտրատարածքային ընտրական նոր հանձնաժողովը, որ ընտրակարգում է Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանները, կամայականություններ է թույլ տվել: Ինչպես հայտնի է, 2023թ. մարտի 26-ին տեղի է ունենալու Սիսիան խոշորացված համայնքի համամասնական ընտրակարգով (ավագանու) ընտրություններ:

Սիսիանի տարածաշրջանը բաղկացած է 41 տեղամասային ընտրական հանձնաժողովից: Յուրաքանչյուր հանձնաժողով բաղկացած է 8 անդամներից: Հանձնաժողովի 6 անդամներին նշանակում են Ազգային ժողովի 3 խմբակցությունները, իսկ 2 անդամին նշանակում են թիվ 34 տարածքային հանձնաժողովի անդամները:

Արդյունքում տեղի է ունեցել խայտառակություն.
ԸԸՀ գորիսյան անդամների կոմից տեղամասային հանձնաժողովներում անդամներ են նշանակվել հիմնականում Գորիս համայնքում բնակվող իրենց ընտանիքների ներկայացուցիչները, հարազատները եւ ընկերները: Երեւույթը մեծ դժգոհություն եւ աղմուկ է բարձրացրել Սիսիան համայնքի լիցենզիա ունեցող մի քանի տասնյակ քաղաքացիների մոտ, որոնք որոշել են չմասնակցել ընտրություններին եւ բոյկոտել դրանք: Օրինակ՝ ԸԸՀ-ի անդամ Գորիս քաղաքի բնակիչ Մարինե Բակունցը տեղամասային հանձնաժողովներում անդամներ է նշանկել Գորիս համայնքում բնակվող իր երկու տղաներին ՝ Արմեն եւ Արտակ Մկրտչյաններին, աղջկան՝ Անի Մկրտչյանին, քրոջը՝ Կարինե Բակունցին, իր եւ իր ամուսնու բարեկամներ Կորյուն եւ Կարեն Դաջունցներին, Արամ եւ Դավիթ Բաբայաններին, Նարեկ Տոռոզյանին, Դոնարա Դիլանյանին եւ այլոց…

Հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը անդամներ է նշանակել Գորիսում բնակվող իր տղաներ Էրիկ եւ Գարիկ Ստեփանյաններին, իր կնոջը եւ մի քանի բարեկամների (ցանկության դեպքում ամբողջական ցանկը անձամբ կարող է ճշտել պարոն Վահագն Հովհաննիսյանը)

Հանձնաժողովի Գորիս համայնքի բնակիչ Անի Հայրապետյանը անդամներ է նշանակել Գորիս քաղաքում բնակվող իր հորը՝ Խաչատուր Հայրապետյանին, բարեկամներ Քրիստինե եւ Լիլյա Մաթեւոսյաններին, Կարինե Մարտիրոսյանին, Անուշ Ծատրյանին եւ այլ «խիստ կարիքավոր» բարեկամների, նույն ձեռագիրն են կիրառել նաեւ ՏԸՀ-ի մյուս անդամները:

Փաստորեն, լիցենզիա ունեցող, բայց ծանոթներ չունեցող լիցենզավորված մասնագետները մնացել են պրոցեսից դուրս, ասել է թե՝ Սիսիան համայնքի ընտրություններում հանձնաժողովներում
անդամներ են նշանակվել 50-ից ավելի Գորիս համայնքի բնակիչներ: Ահա ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի կազմակերպած առաջին ընտրությունը. ծանոթով հանձնաժողովականներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ