Էնթոնի Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

66a893e2-71b6-42bf-aa51-1bcd40687751.jpg

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր վերջին հեռախոսազրույցների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնի օգնությունն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելի խոսքերը: 

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Պատելը շեշտել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է մնում այս հարցում: 

«Ակնհայտորեն դա արվում է այս հարցում պետքարտուղար Բլինքենի հանձնառության միջոցով, երբ դեսպան Ռիքերն էր իր աշխատանքով առաջնորդում այս պորտֆոլիոն, իսկ այժմ էլ Լու Բոնոյի աշխատանքի միջոցով», - ասել է Պատելը: 

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Էնթոնի Բլինքենը Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հարցերը, Պատելը նշել է, որ դիվանագիտական շփումների մանրամասներ չի կարող ներկայացնել:

«Սակայն, անշուշտ, մեր գործընկերների, այդ թվում՝ Հարավային Կովկասի գործընկերների հետ (խմբ.՝ շփումների ժամանակ) մենք պարբերաբար բարձրացնում ենք մարդու իրավունքների հետ կապված հարցերը», - նշել է դիվանագետը:

--00—ԶՀ