Ջոն Քիրբին խոսել է Լաչինի միջանցքի շրջափակման և Արցախում ռուս խաղաղապահների ներկայության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Screenshot 2023-03-22 130930

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբիի ճեպազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման 100-րդ օրվան: Լրագրողին հետաքրքրել է, թե ինչպիսի՞ն է ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը շարունակվող հակամարտության վերաբերյալ, և արդյոք ԱՄՆ-ն մտահոգիչ չի՞ համարում Արցախում ՌԴ խաղաղապահների  ներկայությունը:

«Նախկինում մենք ասել ենք, որ բոլոր կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը: Մենք չենք ցանկանում տեսնել բռնություններ, ցանկանում ենք, որ բոլոր կողմերը ձեռնարկեն համապատասխան քայլեր՝ լարվածությունը թուլացնելու և բռնությունը դադարեցնելու ուղղությամբ»,- պատասխանել է Քիրբին՝ նշելով, որ պատրաստ չէ խոսելու Արցախում ռուսական զորքերի ներկայության մասին:

--00—ՅՄ