Ո՞վ է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մրցավարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

նկար

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 25-ին Եվրո 2024-ի ընտրական փուլի շրջանակներում սեփական հարկի տակ ընդունելու է Թուրքիայի ազգային հավաքականին, գրում է ermenihaber.am-ը։

Հայտնի է դարձել, որ հանդիպման գլխավոր մրցավարը լինելու է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից Խոսե Մարիա Սանչեսը։

Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 21․00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

--00—ԼՄ