Փաստաբան Լևոն Գևորգյանը ձերբակալվել է կաշառք տալու կասկածանքով․ Հակակոռուպցիոն կոմիտե

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

փ

Կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է փաստաբան Լևոն Գևորգյանը։ Դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթը՝ ՀՀ ՔՕ 436-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (կաշառք տալը), փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Այս մասին 24News-ին ասաց ՀԿ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնել էր, որ պարեկային ծառայողները Հրազդանի կիրճում ստուգելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, և ուղևորը 40 հազար դրամ է առաջարկել պարեկային ծառայողներին․ «Ուղեւորը կաշառք տալու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ բերվել է Ոստիկանության Դավթաշենի բաժանմունք եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմնին»։

--00—ԱՊ