Նոր կացարան՝ Հայաստանում ապաստան հայցողների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

337560559_1259011891375996_7930859444381286992_n

Ապաստան հայցողների նոր կացարանի շինարարական աշխատանքները այս տարի կհասցվեն ավարտին: Կացարանը կառուցվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, նախատեսված է մինչեւ 120 ապաստան հայցողի համար: ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Օտարերկրյա քաղաքացիները, որոնց ՀՀ իշխանություններից փախստականի կարգավիճակ և ապաստան են հայցում, կարող են ժամանակավորապես բնակվել հատուկ կացարանում:

Ներկայումս ենթակառուցվածքները չեն բավարարում ապաստան հայցողների տարեկան հոսքին, որ կազմում է միջինում 250 անձ, իսկ 2022 թ-ին ցուցանիշը կազմել է 968:

336800827_172504845639348_2388510944113202328_n

Նոր կացարանի կառուցմամբ ՀՀ-ում ապաստան հայցողների պաշտպանությանն ուղղված ենթակառուցվածքների որակը նշանակալիորեն կբարելավվի: Կառուցապատման աշխատանքներն իրականացվում են Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի համակարգմամբ՝ Նիդերլանդների, Դանիայի և Գերմանիայի կառավարությունների ֆինանսական աջակցությամբ:

Շինարարության բյուջեն կազմում է 1.5 մլն դոլար: Շինարարության ավարտը նախատեսված էր ավելի վաղ, սակայն ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով հետաձգվել է: Շինությունը պատրաստ կլինի կահավորման և շահագործման մինչև տարեվերջ:

--00—ՅՄ