Մեկնարկում է մաքսային հսկողության գործառնությունների մեկ վայրում իրականացման պիլոտային ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

296069429844244

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնում է, որ  մաքսային հսկողության աշխատանքների պարզեցման, դյուրացման և դրա վրա ծախսվող աշխատաժամանակի նվազեցմանն ուղղված միջոցառումների շրջանակում, Ապավեն Տերմինալ ՓԲԸ ժամանակավոր պահպանման պահեստում 2023 թ. մարտի 27-ից մեկնարկում է մաքսային հսկողության գործառնությունների մեկ վայրում իրականացման պիլոտային ծրագիրը:

Ծրագրի շրջանակում  Ապավեն Տերմինալ ՓԲԸ ժամանակավոր պահպանման պահեստ առաքված  բեռների  բացթողնման համար անհրաժեշտ մաքսային բոլոր գործառնությունները՝ փաստաթղթային հսկողություն և փաստացի զննում, կիրականացվեն անմիջականորեն Ապավեն Տերմինալ ՓԲԸ ժամանակավոր պահպանման պահեստի տարածքում՝ հատուկ այդ նպատակով կահավորված սպասարկման սրահում:

Պիլոտային ծրագրի արդյունավետ իրականացման և տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով Կոմիտեն հորդորում է մաքսային գործառնությունների համար անհրաժեշտ վճարումները կատարել նախօրոք՝ նախքան տերմինալ այլցելելը՝ е-payment.am համակարգի միջոցով։

--00—ՅՄ