Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետին և ավագ մասնագետին նախազգուշացում է տրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

337527641_244026044650325_6567715843671340690_n.jpg

Արդարադատության նախարարի հրամանով՝ իրականացվել է Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում ընդհանուր գործունեության ուսումնասիրություն, որի արդյունքներն արդարադատության նախարարի համապատասխան ցուցումով ուղարկվել է Ծառայություն՝ խախտման հատկանիշներ պարունակող արարքներն ու հանգամանքները քննարկելու և խախտումներ թույլ տված պրոբացիայի ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու համար:

Արդյունքում, Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի համապատասխան հրամաններով նշանակված ծառայողական քննություններից մեկի արդյունքներով որոշում է կայացվել Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի և ավագ մասնագետի նկատմամբ կիրառել կարգապահական պատասխանատվության միջոց՝ «նախազգուշացում»: Մյուսը ծառայողական քննությունը դադարեցվել է՝ պրոբացիայի ծառայողի կողմից իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվելով պայմանավորված:

--00—ԶՀ