Վիճաբանություն և բախումներ Վրաստանի խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

-և-ֆիզիկական-e1679486243227.jpg

Վրաստանի խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում «Պաշտպանության օրենսգրքի» քննարկման ժամանակ վիճաբանություն և բախում է տեղի ունեցել ընդդիմադիր և իշխանամետ պատգամավորների միջև, գրում է «Ալիք Մեդիան»։

Սկզբում իրավիճակը լարվել է ընդդիմադիր պատգամավոր Տարիել Նակաիձեի և իշխող կուսակցության շարքերը լքած ու հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման անդամ Սոզար Սուբարիի միջև, որից հետո միջադեպին խառնվել են նաև այլ պատգամավորներ։

Իրավիճակն այնքան է սրվել, որ նախ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Վիկտոր Ջափարիձեն խորհրդարանի սեղանին տեղադրված խոսափողով հարվածել է Նակաիձեին, իսկ հետո մեկ այլ իշխանական պատգամավոր Լևան Մգալոբլիշվիլին ևս խոսափողը նետել է նույն ընդդիմադիր պատգամավորի ուղղությամբ։ Բանավոր առերեսումը շարունակվել է մի քանի րոպե։

Ըստ առկա տեղեկությունների, «Ժողովրդի ուժը» շարժման պատգամավորները հակառակ կողմում նստած ընդդիմադիր գործընկերներին «գործակալներ» են անվանել, ինչն էլ իրավիճակի սրման պատճառ է դարձել։

--00—ԶՀ