Իշխանությունը ոտաբոբոբիկ մտել է Արևմուտք-Արևելք առճակատման մեջ, չգիտի՝ տակից ոնց է դուրս գալու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Արևմուտքը հայ-ադրբեջանական հակամարտությունն իր հետաքրքրությունների տեսանկյունից է դիտարկում: Նրանք այս թոհուբոհի մեջ ձևավորում են էներգետիկ և լոգիստիկ ուղիներ, իրենց համար կենսական նշանակություն ունի ձևավորել լոգիստիկ ուղի Միջին Ասիայից դեպի Եվրոպա, որը չի լինի Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի վերահսկողության տակ, և իրենց համար միևնույն է՝ ՀՀ-ն կմնա՞ այդ ճանապարհին, թե ոչ: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը:

«Հայաստանն իր շահերը պաշտպանելու փոխարեն այն վստահել է այլ քաղաքական միավորների, Արևմուտքին, Արևելքին, ասում է՝ ձեր մեջ դուք կռիվ արեք, որոշեք, մենք էլ «չաղ ու բախտավոր» լինելով, «ապագա կա» գոռալով՝ կգնանք առաջ: Իշխանության գործառույթը ոչ թե քաղաքացիներին էսկալացիայի վտանգի մասին պատմելն է, այլ այդ վտանգները չեզոքացնելն է: Եթե չեն կարողանում խնդիրներ լուծել, պետք է ազնվորեն ընդունեն դա ու հեռանան, ոչ թե ժողովրդին պատմեն, որ չի ստացվում, եթե ստանձնել ես ղեկավարելու ղեկը, պարտավոր ես կարողանալ ղեկավարել»,- ավելացրեց նա:

Աբովյանի համոզմամբ, իշխանությունն իր սխալ քաղաքականությամբ Հայաստանը դարձրել է Արևմուտք-Ռուսաստան հակամարտության գործիք. «Ոտաբոբիկ մտել են Արևմուտք-Արևելք առճակատման մեջ, չգիտեն, թե տակին ոնց են դուրս գալու, հետո էլի պատմելու են, որ բոլորը մեղավոր են, բացի իրենցից»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ