Նիկոլը շարունակելու է խաբել այնքան ժամանակ, քանի դեռ մենք ուզում ենք խաբված լինել. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

շարմազանով

ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Նիկոլը խաբել, խաբում եւ շարունակելու է խաբել այնքան ժամանակ, քանի դեռ մենք ուզում ենք խաբված լինել։

Նոյեմբերի 9-ի երեկոյան Փաշինյանն ասում էր՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են ,բայց երկու -երեք ժամ հետո կապիտուլյացիա ստորագրեց։

Պատերազմի առաջին օրը ԱԺ-ում նա ասում է ՝ պատերազմ չլինելու գինը հինգ շրջանների հանձնումն է, բայց պատերազմից հետո ասում է՝ պատերազմը Շուշիի համար է եղել։

Հոկտեմբերի 19-ին իմ հարցին ի պատասխան ասում է՝ պատերազմը կանգնեցնելու գինը «5 պլյուս 2» շրջանի հանձնումն է, բայց շարունակում է պատերազմը մինչեւ Շուշիի անկումը։

Իսկ «5 պլյուս 2»-ի մեջ Շուշին ու Հադրութը չի մտնում։

Նույն Նիկոլը պատերազմից հետո ԱԺ-ում ասում է՝ Շուշիի հարցը բանակցվել է,բայց ՀՀ ԱԳՆ-ը խոսնակը հերքում ու խաբեբա է հանում Նիկոլին՝ ասելով, որ մինչեւ 44-օրյա պատերազմը Շուշիի հարց ըդհանրապես չի քննարկվել։

Ավելին.2020-ի նոյեմբերի 17-ին ՌԴ նախագահ Պուտինն ասում է՝ Շուշին պետք է մնար հայկական վերահսկողության տակ։

Բայց Նիկոլը տվեց Շուշին ու ոչ միայն Շուշին։

Պատերազմից հետո նա զիջեզ Գորիս-Կապան ճանապարհի ՀՀ ինքնիշխան տարածքի 21 կմ,իսկ 2022-ի օգոստոսին Լաչինը, Աղավնոն ու Սուսը՝ հայաթափելով այդ բնակավայրերը։

Բայց Նիկոլը շարունակում է այսքանից հետո կառավարել։

Շարունակում է ,քանի որ մենք «հորթի հրճվանքով» հոժարակամ հավատում ենք Նիկոլի ստերին։

Իսկ ստի մեջ ապրող ազգերն արժանի չեն անկախ հայրենիք ունենալ։

Սա է փաստը։

Ես էլ արժանի չեմ ու ոչ մեկ արժանի չէ,քանի դեռ այսպիսինն է իրականությունը։

Հ.Գ. Ես հոռեսես չեմ,բայց լավատետության հիմք էլ չեմ տեսնում։

Ինչպե՞ս են անկում ապրում պետությունները. նայեք այսօրվա Հայաստանին ու կիմանաք՝ պատրանքների ու ինքնախաբեության մեջ ապրելով»։

--00—ՍՊ