Վարժական հավաքների հարցը Կառավարության վաղվա նիստի օրակարգում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

վարժական հավաքներ

Կառավարության վաղվա՝ մարտի 23-ի օրակարգում, ընդգրկված է վարժական հավաքներ հայտարարելու մասին հարցը:

Ըստ նախագծի՝ 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երկու ամիս ժամկետով:

Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 953 քաղաքացի, որոնցից 476-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

--00—ՍՊ